Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել է, որ նրան կրկին Քննչական կոմիտե են հրավիրել։ Փետրվարի 5-ին վերջինիս գործով նախաքննության ավարտ էր հայտարարվել, այն պետք է դատարան ուղարկվեր․ «Բայց այսօր եկա և պարզվեց փետրվարի 6-ին, 24 ժամ չանցած, գործը վերսկսում են»։
Քննչական կոմիտեում Լևոն Քոչարյանի հետ է եղել փաստաբան Արամ Վարդևանյանը։ Նա նշել է, թե գործում «մի քանի բառեր պետք է փոխվեին» և դրա համար նախաքննությունը վերսկսվել է, այնուհետև՝ կրկին ավարտ հայտարարվել․ «Վստահ եմ՝ գործընկերներս էլ չեն հիշի դեպք, երբ նախաքննությունն ավարտվի, բայց 24 ժամվա ընթացքում նորից վերսկսվի»։
Լևոն Քոչարյանը եթերի վերջում նշել է՝ «հետաքրքիր նիստեր է խոստանում»․ «Նու, մեր համար՝ ուրախ, ոչ այդքան ուրախ դատախազի համար»։
Մանրամասները՝ տեսանյութում։