Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Արթուր Աթաբեկյանին

Ազգային ժողովում հրապարակվեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում առաջադրված 3 թեկնածուների վերաբերյալ քվեարկության արդյունքները։

Հիշեցնենք՝ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Արթուր Աթաբեկյանի, Արման Օհանյանի և Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները:

107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 69 պատգամավոր։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․

Արթուր Աթաբեկյան-կողմ՝ 69,

Արման Օհանյան-կողմ՝ 0,

Գուրգեն Մալխասյան-կողմ՝ 0։

Արթուր Աթաբեկյանը 2012 թվականի հոկտեմբերի 18-ին նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, 2018 թվականի օգոստոսի 10-ի հրամանագրով՝ Սնանկության դատարանի դատավոր:

2022թ. հունվարի 13-ին նշանակվել է սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով: 2023 թվականի ապրիլի 7-ին ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

Ընտրությունը չի բացառում Արթուր Աթաբեկյանի հետագա պաշտոնավարումը Բարձրագույն դատական խորհրդում և նա կշարունակի զբաղեցնել ԲԴԽ դատավոր անդամի պաշտոնը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել