Կարեն Թումանյանը՝ ԲԴԽ անդամ

Հրապարակվեց ԲԴԽ անդամի թեկնածու Կարեն Թումանյանի ընտրության վերաբերյալ քվեարկության արդյունքները։

107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 69 պատգամավոր։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ կողմ՝ 69, դեմ՝ 0։

Այսպիսով, ԲԴԽ անդամների 10 հաստիքներն էլ համալրվեցին։

Հիշեցնենք, որ վերջինիս թեկնածությունը առաջադրվել է նաև Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար։

Կարեն Թումանյանը 2002 թվականից մինչև 2022 թվականը «Բաց հասարակության ինստիտուտ» օժանդակության հիմնադրամի կողմից ստեղծված «Արդարադատության խմբի» փորձագետ է եղել, 2005 թվականից առ այսօր՝ Փաստաբանների պալատի անդամ, 2006 թվականի առ այսօր՝ «Թումանյան» փաստաբանական գրասենյակի տնօրենը, 2016 թվականից առ այսօր՝ «Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ խորհրդի անդամ, 2020 թվականից առ այսօր՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության իրավաբանական խորհրդատու, 2021 թվականից առ այսօր՝ Վանաձորի պետական համալսարանի դասախոս։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել