«Օրերս ավարտվեց 2 տարի 8 ամիս տևած մղձավանձջը, որի ընթացքում ինձ մեղարդում էին ազատ խոսքի համար։ Կայացվեց դատավճիռ, որին չեմ ուզում անդրադառնալ և որակում տալ։ Փոխարենն ուզում եմ իմ երախտիքի խոսքն ասել այդ դժվարին և տառապալից օրերին ինձ զորավիգ կանգնողներին»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում ասել է Արմեն Չարչյանը։
Նա նաև հայտնեց, որ երբեք չի մոռանա 11-ամյա իր դստեր արցունքները, երբ իմացավ, որ նրան կալանավորել են․ «Չեմ ներելու»։
Մանրամասները՝ տեսանյութում։