Թանկացել է տավարի միսը, թռչնամիսը, շաքարավազը, թթվասերը, ծխախոտն ու բանջարեղենը․ որոշ սննդամթերքների գներն էլ նվազել են

2024թ. հունվարին 2023թ. հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.8% գնանկում, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ՝ 2.2% գնաճ:

Այս մասին Iravaban․net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։

Հանրապետության դիտարկվող քաղաքներում 2024թ. հունվարին 2023թ. դեկտեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.2-4.0%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վանաձորում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գների մակարդակն աճել է 2.0%-ով:

Խոզի մսի գինը 2024թ. հունվարին 2023թ. հունվարի համեմատ նվազել է 9.8%-ով, գառան մսինը՝ 1.7%-ով, պանրինը՝ 7.2%-ով, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է համապատասխանաբար 1.2%, 0.7%, 0.5% գնաճ: Տավարի մսի գինը 2024թ. հունվարին 2023թ. հունվարի համեմատ աճել է 0.3%-ով, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ՝ 1.0%-ով:

2024թ. հունվարին 2023թ. հունվարի համեմատ թթվասերի գինն աճել է 0.8%-ով, թարմ կաթինը՝ 3.4%-ով, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.1% և 1.1%-ով:

Ձվի գինը 2024թ. հունվարին 2023թ. հունվարի համեմատ աճել է 1.1%-ով, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ՝ 2.0%-ով:

2024թ. հունվարին 2023թ. հունվարի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 5.8% գնանկում, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.5% գնաճ:

Ալկոհոլային խմիչքի գները 2024թ. հունվարին 2023թ. հունվարի համեմատ աճել են 6.4%-ով, ծխախոտային արտադրատեսակներինը՝ 8.8%-ով, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.5% և 0.1%-ով:

Դրան զուգընթաց, ալյուրի գինը 2024թ. հունվարին 2023թ. հունվարի համեմատ նվազել է 19.7%-ով, մակարոնեղենինը՝ 11.9%-ով, հացինը՝ 7.3%-ով, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.4%, 0.7% և 0.1%-ով:

Մարգարինի գինը 2024թ. հունվարին 2023թ. հունվարի համեմատ նվազել է 24.6%-ով, «Իշխան» ձկնատեսակինը՝ 7.4%-ով, կարագինը՝ 6.7%-ով, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ՝ 2.6%, 1.6% և 1.5%-ով:

2024թ. հունվարին 2023թ. հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հնդկացորենի՝ 23.5%, ոլոռի՝ 17.3%, ոսպի՝ 15.6%, հաճարի՝ 8.6%, ձավարի՝ 6.9%, բլղուրի՝ 6.5%, բրնձի՝ 3.2%, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.9%, 0.7%, 0.6%, 1.6%, 1.7%, 0.1%, 0.8% գնանկում:

Թռչնամսի գինը 2024թ. հունվարին 2023թ. հունվարի համեմատ աճել է 0.2%-ով, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 0.6% գնանկում:

2024թ. հունվարին 2023թ. հունվարի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 31.0%-ով, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ՝ 1.2%-ով:

Շոկոլադի և հրուշակեղենի գները 2024թ. հունվարին 2023թ. հունվարի համեմատ նվազել են 5.9% և 0.4%-ով, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.9% և 0.5%-ով:

Բանջարեղենի և մրգի ապրանքախմբերում 2024թ. հունվարին 2023թ. հունվարի համեմատ արձանագրվել է 11.6% և 0.8% գնանկում, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ՝ 12.4% և 5.8% գնաճ:

2024թ. հունվարին 2023թ. դեկտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնաճը կազմել է 9.82%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.04% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.86 տոկոսային կետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել