«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը կհուղարկավորվի Եռաբլուրում: Տեղեկությունը Iravaban.net-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Նշենք նաև, որ Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Նոր-նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում: Այս մասին հայտնել է Գագիկ Գինոսյանի դուստր Ծովինար Գինոսյանը։
«Հորս` Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 08.02.2024՝ ժամը 17:00-20:00, Նոր-նորքի 5րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում, 09.02.2024՝ վերջին հրաժեշտը Կամերային երաժշտության տանը 11:00-13:00։
Նույն օրը՝ հուղարկավորության արարողությունը տեղի կունենա 14:00-ին Եռաբլուրում։
Հ.Գ. Հայրս չէր ուզի, որ մենք ծաղկեպսակներ տանենք։ Այդ իսկ պատճառով տեղադրում եմ իմ հաշվեհամարները…
Ամբողջ հաշվետվությունը հետագայում նույնպես իմ էջում կտեղադրեմ…
Գումարը կօգտագործվի հայրենիքը շենացնելու նպատակով։
INECOBANK, Ծովինար Գինոսյան
Հաշվեհամար՝ 2050564491891001
Քարտի համար՝ 4578 8900 0015 2650»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 6-ին, մահացել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը։
Նա մասնակցել էր Արցախյան պատերազմին։ Եղել է Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ գործող «Ազատագրական բանակ» ջոկատի ռազմիկ, ապա 1992 թվականի օգոստոսին ընդգրկվել է «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակում։ Ազատագրական մարտերի ժամանակ ոչնչացրել էր թշնամու 2 տանկ։
Մասնակցել էր Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Լաչինի, Քարվաճառի ազատագրական մարտերին։