Գերիների, Ադրբեջանում պահվող անձանց հարցը մշտապես բանակցությունների, քննարկումների առանցքում է։ Այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին:
«Ինչպես նախկինում, այսօր էլ գերիների, պատանդների, այլ պահվող անձանց ազատ արձակման և վերադարձի հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ իրենք այդ հարցերը շարունակաբար քննարկում են, դնում են քննարկումների սեղանին: Վարչապետը հիշեցրեց, որ երկար ժամանակ Ադրբեջանից գերիների վերադարձ չէր լինում, սակայն 2023-ի դեկտեմբերին հաջողվեց 32 գերեվարված անձանց վերադարձնել: