Հոկտեմբերի 28-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտակայքից հայտնաբերել և Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1992 թ. ծնված Սերոբ Մ.-ին, որը նույն բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի (Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից) 2-րդ մասի հատկանիշներով: Խափանման միջոցը` կալանք:
Սերոբ Մ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ:
Հիշեցնենք, որ վերջինս հոկտեմբերի 23-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից փախել էր: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2009-2010թթ. ընթացքում Երևանի Տ. Մեծ պողոտայում, երեք դրվագով ապօրինի մուտք գործելով տարբեր բնակարաններ կատարել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակություններ:
Իրավաբան.net