Հայոց պատմությունը պետականության չգոյության պատմություն է՝ պետականություն ունենալու դրվագներով․ Փաշինյան

Բացարձակապես այդպես չէ, որ մենք հայրենիքը հակադրում ենք պետությանը, որովհետև կառավարությունն արձանագրում է այդ հասկացությունների հարաբերությունները հասկանալու անհրաժեշտությունը։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջարկի հեղինակը ես չեմ, վատ չէի զգա, եթե ես լինեի, բայց զարմացած եմ, որ մենք դա չենք նկատել: Հայոց պատմության մեջ պետականությունը դրվագ է, Հայաստանը դրվագ է, Հայաստանի պատմության մեջ ՀՀ-ն առանցք է, այս է տրամաբանությունը։ Առանցքում պետք է Հայաստանը լինի և Հայաստանից նայես։ Մարդն ասում է՝ դե, էս իմ հայրնեիքն է, պատը դրել եմ, ի՞նչ եք ուզում ինձանից»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ իրենք  ուզում են  պատմության տրամաբանությունը պետականություն չունենալու դրվագների դոմինանտությունը փոխարինել պետականություն ունենալու դրվագներով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել