Վարչապետն ընդունել է ռոբոտաշինության և AI ոլորտում գործող Embodied, Inc. ընկերության հիմնադիր Պաոլո Փիրջանյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող Embodied, Inc. ընկերության հիմնադիր Պաոլո Փիրջանյանին: Վերոնշյալ ընկերությունը ստեղծել է Moxie AI ռոբոտը:   

Վարչապետը ողջունել է պարոն Փիրջանյանի այցը Հայաստան և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտի զարգացումը: Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև ոլորտում գործունեություն ծավալող մեր հայրենակիցների հետ սերտ համագործակցության ու առկա ներուժի իրացման անհրաժեշտությունը:   

Պաոլո Փիրջանյանը նշել է, որ Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության ոլորտի զարգացման մեծ ներուժ է տեսնում և պատրաստ է նպաստել բնագավառի հետագա զարգացմանն ու առաջընթացին: 

Քննարկվել են Հայաստանում արհեստական բանականության և ռոբոտաշինության բնագավառներում նոր ծրագրերի իրականացմանը, կարողությունների զարգացմանը վերաբերող հարցեր:   

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել