Ոնց որ փորձեն «ֆորմատ անեն» մեր ժողովրդին ու պրոթուրքական, ադրբեջանական «վերսիան» նստացնեն․ Լևոն Քոչարյան

Ոչ մի քրեական գործ, ոչ մի ահաբեկում, ապօրինությունները չեն կանգնեցնելու ինձ, մեզ՝ այս ամեն ինչի դեմ պայքարելուց․ այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Չէի պատրաստվում այսօր հարց տալ՝ հաշվի առնելով նախկին փորձս, որ հարցերս, որպես կանոն, պատասխան չեն գտնում, ինչ-որ անհասկանալի պատասխաններ են տրվում, այսպես ասած։ Բայց, հաշվի առնելով, որ այս երկու օրը իմ դեմ կարված գործն այսպես հապճեպ փորձում են, իհարկե փնթի ձևով, ուղարկել դատարան, պարզապես, որ տպավորություն չլինի, թե կարող է վախենում ենք կամ ահաբեկվում ենք այդ ամեն ինչից, ուզում եմ վերահաստատել այն՝ ինչ մտածում եմ։

Այս իշխանության օրոք կործանվել է մի ամբողջ պետություն, դժբախտացել են հազարավոր մարդիկ, կրկնապատկվել է Եռաբլուրն ու հարյուր հազարից ավել մարդ զրկվել է իր հարազատների շիրիմներին այցելելու հնարավորությունից․ իմիջիայլոց՝ ներառյալ ինձ, որովհետև մեր գերեզմաններն այնտեղ են՝ 4 պապիկ, տատիկ, երկու կողմից էլ, հորեղբայրս․․․ Հիմա էլ փաստորեն Ադրբեջանի նախագահի, կարելի է ասել՝ ուղիղ ցուցումով, շրջանառվում է Սահմանադրության թեման։

Այն ինչ արվում է, համակարգչային լեզվով ասած, ոնց որ փորձեն «ֆորմատ անեն» մեր ժողովրդին ու այն խոսույթից, որը լսում եմ իշխանության կողմից, տպավորություն է, որ պրոթուրքական, ադրբեջանական «վերսիան» են փորձում նստացնել՝ զրկելով էն ամեն ինչից՝ ինչ մեզ հայ է դարձնում»,-

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել