Iravaban.net-ը հայտարարում է լրագրողների պրակտիկայի անցկացման մրցույթ՝ 3 ուսանող լրագրողների համար՝ հետագայում աշխատանքի անցնելու հնարավորությամբ։
Պրակտիկայի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ և հմտություններ դատաիրավական լրագրության ոլորտում, կհմտանան օպերատիվ լրահոսի պատրաստման, թողարկման, դատական գործերի լուսաբանման, հարցազրույցներ և վերլուծական նյութեր պատրաստելու գործում:
Հայտերը կարող են ուղարկել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների լրագրության, միջազգային հարաբերությունների, իրավագիտության ֆակուլտետներում սովորող ուսանողները և շրջանավարտները:
Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել իրենց ամփոփ ինքնակենսագրականը (CV), առկայության դեպքում` հեղինակային նյութերի հղումները, [email protected] հասցեին՝ նամակի վերնագիրը նշելով՝ «Լրագրողական պրակտիկա»:
Հայտերը կընդունվեն մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ը, ժամը 18։00-ն։
Iravaban.net լրատվական կայքը հիմնադրվել է 2012 թվականից և գործարկվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից: