Պատահարներ՝ երթուղայիններում

Հոկտեմբերի 17-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ երթուղայինում մի ուղևորուհու պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել էր 10.000 դրամ և բանկային քարտ:

Հոկտեմբերի 25-ին ոստիկանության ծառայողերը նշված գողությունը կատարելու կասկածանքով Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1976 թ. ծնված Մհեր Խ.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Կատարվում է հետաքննություն:

Այնուհետև, հոկտեմբերի 18-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել մի քաղաքացու դրամապանակը գողանալու մասին (դրամապանակում եղել էր 57.000 դրամ, բանկային և ապահովագրական քարտեր, այլ փաստաթղթեր):
Հոկտեմբերի 25-ին, ժամը 19.45-ին, ոստիկանության ծառայողները նշված գողությունը կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին:
Պարզվել է նաև, որ նա հոկտեմբերի 22-ին թիվ 99 երթուղու միկրոավտոբուսում գողացել էր մեկ այլ քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել էր 19.000 դրամ և բանկային քարտ:
Լևոն Ա.-ն խոստովանել է, որ նշված գողությունները կատարել է ինքը: Կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ դեմք է տեղի ունեցել հոկտեմբերի 25-ին, ժամը 19.15-ին: Ոստիկանության ծառայողները Երևանի Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից, թիվ 41 երթուղայինում գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Ա.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել են տարբեր քարտեր և փայլուն մետաղից խաչ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սուրեն Ա.-ն դրամապանակը երթուղայինում գողացել է Մերի Վ.-ից, որից նույն օրը ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել