Ահա, թե ինչ է լինում, երբ մարմնավաճառների միջոցով փող են աշխատում

22-ամյա Արսեն Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունիս ամսվա ընթացքում մարմնավաճառներ Արփինե Կիրակոսյանին և Անուշ Ոսկանյանին յուրաքաչյուր օրվա համար 5000 դրամ վարձատրության դիմաց թույլատրել է նստել իրեն պատկանող «OPEL» մակնիշի ավտոմեքենան ու շրջել Բագրատունյաց պողոտայում գտնվող Երևանյան լճի տարածքում: Վերջիններս այդ ընթացքում պարբերաբար զբաղվել են մարմնավաճառությամբ և ամբաստանյալը նրանցից յուրաքանչյուր հաճախորդի սպասարկումից հետո ստացել է 1000 դրամ գումար՝ նպաստելով Արփինե Կիրակոսյանի և Անուշ Ոսկանյանի կողմից պոռնիկությամբ զբաղվելուն:

Նախկինում չդատված երիտասարդի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասին 5-րդ կետով:
Այսինքն՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը երկու կամ ավելի անձանց օգտագործելով պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

Ինչպես տեղեկացնում է Դատական տեղեկատվական համակարգը, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չեհառանալու մասին: Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնելիսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել