Տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի վեցերորդ նիստը

Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի վեցերորդ նիստը:  Շարունակվեցին «Իշխանությունների բաժանում և հավասարակշռում. առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր այլընտրանքները` միջազգային զարգացումների միտումների հաշվառմամբ»  հայեցակարգային հիմնախնդրի վերաբերյալ քննարկումները:

Այս մասին տեղեկացնում է moj.am ինտերնետային կայքէջը:

Այլ օրակարգային հարցերի շրջանակում քննարկվեց և որոշվեց միասնական կարգով քննարկման առարկա դարձնել Հանձնաժողովին ներկայացված առաջարկությունները. համարժեք բնույթի առաջարկությունները կառանձնացվեն միասնական փաթեթներով` դեկտեմբերին կազմակերպվելիք հատուկ նիստերի ընթացքում դրանք ներկայացնող անձանց մասնակցությամբ քննարկվելու նպատակով:

Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2013թ. նոյեմբերի 1-ին:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել