Անի Գևորգյանը երկու ամսով կալանավորվեց․ փաստաբան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, երկու ամսով կալանավորվեց։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը:

Նշենք, որ Անի Գևորգյանը «Սիներջի» ընկերության նախկին աշխատակիցն է։

«Որոշումը ստանալուն պես անմիջապես բողոքարկվելու է վերադաս դատարան։ Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելուն օժանդակելու համար»,-ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում և Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացվող երկու տարբեր քրեական վարույթներով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ հունվարի 31-ին իրականացրել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, այդ թվում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում, կատարվել են խուզարկություններ:

Նշենք, որ Էկոնոմիկայի նախարարությանն առնչվող առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով 2 ամսով կալանավորվել է «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել