Դատավոր Նաիրա Գրիգորյանին նախազգուշացում է հայտարարվել

Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել այն: Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին հայտարարել նախազգուշացում:

Դատավորը թույլ էր տվել վարքագծի կանոնների խախտումներ, մասնավորապես, իրեն մակագրված  քաղաքացիական գործով ինքնաբացարկ հայտնելու հիմքերի առկայության պայմաններում Դատավորն ինքնաբացարկ չի հայտնել, քննել և լուծել է Գործը: Միաժամանակ, Դատավորը Գործով կողմերին չի բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, որը կարող էր հիմք հանդիսանալ Դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դատավարական գործողություններ կատարելու համար:

Միաժամանակ հայտնում ենք, որ Խորհրդի անդամներ Արշակ Վարդանյանը, և Էդգար Հովհաննիսյանը դեմ են քվեարկել որոշմանը։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել