ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայոց բանակի օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել: Ստորև ներկայացնում ենք ուղերձը.
«Շնորհավորում եմ Հայոց բանակի օրվա առթիվ։ Հուսով եմ՝ Հայկական բանակը կշտկի մեջքը և կվերագտնի իր երբեմնի փառքն ու հզորությունը՝ կրկին ապահովելով արժանապատիվ խաղաղություն հայ ժողովրդի համար», – ասված է ուղերձում: