Դատավոր Դավիթ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ի կողմից որոշվել է բավարարել ներկայացված միջնորդությունը

Դատավոր Դավիթ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ կողմից որոշվել է բավարարել ներկայացված միջնորդությունն ու գործը քննել Դատարանի 41-րդ Կանոնի կիրառմամբ, այն է` գանգատի քննարկմանը տրվել է առաջնահերթություն:

Այս մասին հայտնում է փաստաբան Զորայր Հարությունյանը։

«Միաժամանակ, Դատարանի 40-րդ Կանոնի կիրառմամբ Հայաստանի կառավարությունը անհապաղ տեղեկացվել է գանգատի մասին:

Վստահ եմ, որ Դատարանի վերջնական որոշմամբ կվերականգնվեն խախտված բոլոր իրավունքները»,-նշել է նա:

Ավելի վաղ նա հայտնել էր, որ Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթով և դրան հաջորդած ՀՀ ԲԴԽ որոշմամբ թույլ տրված և ՄԻԵԿ երաշխավորված իրավունքների խախտումների կապակցությամբ կազմված ՄԻԵԴ դիումը փոստային ծառայությամբ ուղարկվել է Ստրասբուրգ։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 3-ին, հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապագական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը․ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել»։ 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել