Ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ մի անձ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ, իսկ տանն ու կից շինություններում պահում, օգտագործում թմրամիջոցներ

Հունվարի 19-ին Վաղարշապատի քրեական հետախույզները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի մի բնակիչ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ, իսկ տանն ու կից շինություններում պահում և օգտագործում է թմրամիջոցներ:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Նույն օրը ոստիկաններն այցելեցին 61-ամյա տղամարդուն: Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնեց, որ մոտը պահում է մարիխուանա և պատրաստ է այն ներկայացնել իրավապահներին:

Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում տանտերը ներկայացրեց երեք փաթեթ և մեկ արկղ` լցված մարիխուանայի նմանվող զանգվածով, որի ընդհանուր քաշը կազմեց 85 գրամ:

Ըստ 61-ամյա տղամարդու` ինքն է կանեփից պատրաստել մարիխուանա` անձամբ օգտագործելու համար:
Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել