Խոշոր հրդեհ Իրանում. այրվում է Թեհրանի հիվանդանոցի շենքը

Խոշոր հրդեհ է բռնկվել Իրանի մայրաքաղաքի Գանդիի հիվանդանոցում: Ինչպես հաղորդում են իրանական ԶԼՄ-ները, հրդեհն ընդգրկել է շենքի մի քանի հարկ: Դեպքի վայր են ուղարկվել հրշեջ մեքենաներ։

Իրականացվում է հիվանդների տարհանում։ Անհրաժեշտության դեպքում նրանք կտեղափոխվեն այլ բժշկական կենտրոններ։

Փակ են նաև մոտակա փողոցները։

Հրդեհի պատճառների և տուժածների մասին չի հաղորդվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել