Ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է վերգետնյա միջին ճնշման գազատար, ինչի պատճառով հունվարի 24-ին ժամը 13:40-ից դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վ․Համբարձումյան փողոցի և հարակից տարածքների գազասպառողների գազամատակարարումը: Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի: