Լոռու մարզի Գուգարք գյուղում հունվարի 21-ին վթարային ջրանջատում է սպասվում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 21-ին ժամը 11:30-21:00-ն կդադարեցվի Գուգարք գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: