Ո՞րն է փոխադրումների կազմակերպման պայմանագիրը

Փոխադրողը և բեռնատերը բեռների համակարգված փոխադրումների իրականացման անհրաժեշտության դեպքում կարող են կնքել փոխադրումների կազմակերպման երկարաժամկետ պայմանագրեր:

Փոխադրողը, բեռների փոխադրումների կազմակերպման պայմանագրով, պարտավորվում է սահմանված ժամկետներում ընդունել, իսկ բեռնատերը` փոխադրման ներկայացնել պայմանավորված ծավալի բեռներ:

Բեռների փոխադրումների կազմակերպման մասին պայմանագրով որոշվում են տրանսպորտային միջոցներ տրամադրելու և փոխադրելու համար բեռները ներկայացնելու ծավալները, ժամկետները և այլ պայմանները, հաշվարկների կարգը, ինչպես նաև փոխադրումը կազմակերպելու այլ պայմաններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել