Հրդեհ` Ներքին Կարմիրաղբյուր գյուղում

Հունվարի 20-ին, ժամը 19։24-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում այրվում է տուն։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ներքին Կարմիրաղբյուրի հենակետից մեկական մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 9-րդ փողոցի տներից մեկում (երկհարկանի, մոտ 150 քմ): Փրկարարները տանից անվնաս դուրս են բերել սեփականատեր Է․ Հ․-ին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:19-ին, մարվել՝ 23:35-ին: Այրվել են տան երկրորդ հարկը և տանիքը (մոտ 150 քմ), իսկ առաջին հարկում՝ խորդանոցը (մոտ 12 քմ): Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանը կից անասնագոմ (մոտ 48 քմ) և խոտի դեզ (մոտ 3 տ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել