Ի՞նչ կարգով է ներկայացվում վերաքննիչ բողոքի պատասխանը

Գործին մասնակցող անձը վերաքննիչ բողոքի պատճենը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, իրավունք ունի պատասխան ուղարկելու վերաքննիչ դատարան և գործին մասնակցող այլ անձանց: Վերաքննիչ բողոքի պատասխանը ներկայացվում է գրավոր:

Ներկայացված պատասխանին կցվում են պատասխանի պատճենները, գործին մասնակցող անձանց ուղարկելու ապացույցները: Վերաքննիչ բողոքի պատասխանը ստորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը, եթե այն տվյալ գործով նախկինում չի ներկայացվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել