Ինչպե՞ս կարող են օտարերկրյա ներդրողները ՀՀ-ում ներդրում կատարել

Օտարերկրյա ներդրողները կարող են Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրումներ իրականացնել`
արտարժույթով, արժութային այլ արժեքներով, Հայաստանի Հանրապետության ազգային դրամով.
շարժական ու անշարժ գույքով (շինություններ, շենքեր, սարքավորումներ և նյութական այլ արժեքներ) և դրա հետ կապված գույքային ցանկացած իրավունքով.
բաժնետոմսերով, պարտատոմսերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ արժեթղթերով.
դրամական պահանջների ձևով և պայմանագրային արժեք ունեցող պարտավորությունների կատարման պահանջի իրավունքով.
արժեք ունեցող մտավոր սեփականության ցանկացած իրավունքով.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ պայմանագրով նախատեսված տնտեսական գործունեության իրականացման իրավունքով, այդ թվում նաև բնական ռեսուրսների հետախուզման, արդյունահանման, մշակման կամ շահագործման իրավունքով.
վճարովի ծառայություններով.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ներդրումների ցանկացած տեսակներով:

Սահմանված տեսակների օտարերկրյա ներդրումների իրականացման արգելումը կամ սահմանափակումը կարող է կատարվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ներդրումների հետ կապված հարաբերությունները կարգավորում են «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով և միջազգային պայմանագրերով:

Եթե Հայաստանի Հանրապետության կնքած միջազգային պայմանագրերով սահմանված են այլ կանոններ, քան բովանդակում է «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը, ապա համապատասխան դեպքերում կիրառվում են միջազգային պայմանագրերի կանոնները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել