Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ձոնգ Ընը (Կիմ Չեն Ըն) կոչ է արել սահմանադրության մեջ ներառել կարգավորում այն մասին, որ երկրի գլխավոր թշնամին Կորեայի Հանրապետությունն է (Հարավային Կորեան)։
«Կարծում եմ, որ անհրաժեշտ է որոշակի փոփոխություններ կատարել մեր երկրի Սահմանադրության մեջ… Կարծում եմ, որ կարևոր է ամրագրել այն դրույթը, որ Կորեական թերակղզում պատերազմ բռնկվելու դեպքում, Կորեայի Հանրապետությունը կգրավվի, կհպատակեցվի և կվերադարձվի հանրապետության կազմ»,- ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը։
Նա նշել է, որ ճիշտ է համարում դրույթներ ներմուծել դաստիարակչական և կրթական աշխատանքում՝ ուժեղացնելու Կորեայի Հանրապետության՝ որպես թիվ մեկ մշտական թշնամական պետության, մշտական գլխավոր թշնամու իմիջի ամրապնդմանը․ «Կարծում եմ, որ ճիշտ է հրաժարվել բառերից, որոնք արդեն անցյալ են, որոնք մոլորության մեջ են գցում հյուսիսում և հարավում բնակվում նույն ժողովրդի մասին»։
ԿԺԴՀ ղեկավարն նախկինում հայտարարել էր, որ Կորեայի աշխատավորական կուսակցությունը եկել է այն եզրակացության, որ անհնար է միավորել Կորեական թերակղզին երկխոսության միջոցով։
Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր շտաբը նշել է, որ հարավի հետ կապված «հայրենակից» հասկացությունը ջնջվել է զինվորականների գիտակցությունից։