«Վահագն այս քաղաքակրթական մեր կեղծ համակարգում  վտանգավոր մարդ էր»․ Խաչիկ Չալիկյան

Ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը Վահագն Վերմիշյանին վաղուց է ճանաչում։ Բազում առիթներ է ունեցել նրա հետ շփվելու․ «Ռեժիսորի աչքերով ես նրան կուզեի բնութագրել որպես կերպար, որպես անհատականություն, բացառիկ, լուսավոր, նվիրյալ։ Իր հետ ցանկացած խոսակցություն հայրենիքի, երկրի, մեծ ծրագրեր իրականացնելու մասին էր»։

Խաչիկ Չալիկյանի խոսքով՝ նա մասշտաբային էր մտածում։ Կարծում է, որ Վահագն Վերմիշյանին առաջադրված մեղադրանքների իրավական հիմքերի մասին խոսելն անհեթեթ է։

«Վահագն այս մեր քաղաքակրթական կեղծ համակարգում  վտանգավոր մարդ էր։ Վտանգավոր էր իր մեծ ազգային ծրագրերով, իր նվիրյալ ծրագրերով։ Իհարկե, ամենամեծ վտանգը նրա հայրենասիրությունն էր»,-նշում է ռեժիսորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել