Ամերիկյան «Global Firepower» կազմակերպությունը հրապարակել է աշխարհի ուժեղագույն բանակների վարկանիշը, որը գլխավորում է ԱՄՆ–ն, Ռուսաստանը նախկինի պես երկրորդ տեղում է, եռյակը եզրափակում Է Չինաստանը:
Հայաստանը, ինչպես և նախորդ տարի, զբաղեցրել է 102-րդ հորիզոնականը: Ադրբեջանն ու Վրաստանը զբաղեցրել են համապատասխանաբար 59-րդ և 84-րդ տեղերը։
Ընդհանուր առմամբ 60 գործոն է հաշվի առնում յուրաքանչյուր երկրի ռազմական հզորությունը որոշելու համար: Դրանք են՝ անձնակազմի քանակը, սպառազինությունը, ռազմական տեխնիկան և այլն։