Կյանքի իրավունքը բացարձա՞կ իրավունք է

Յուրաքանչյուր ոք ունի կյանքի անօտարելի իրավունք:

Այդ իրավունքը պաշտպանվում է օրենքով: Ոչ ոքի չի կարելի կամայականորեն զրկել կյանքից: Այն երկրներում, որոնք չեն վերացրել մահապատիժը, մահվան դատավճիռները կարող են կայացվել միայն ամենածանր հանցագործությունների համար, հանցագործության կատարման պահին գործող օրենքին համապատասխան, որը չի հակասում դաշնագրի և Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի դրույթներին:

Այդ պատիժը կարող է իրականացվել միայն ի կատարումն իրավասու դատարանի կայացրած վերջնական դատավճռի:

Այն դեպքում, երբ կյանքից զրկելը ցեղասպանության հանցագործություն է, պետք է նկատի ունենալ, որ Դաշնագրի մասնակից պետություններին հոդվածում ոչինչ իրավունք չի տալիս որևէ կերպ շեղվել Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի դրույթների համաձայն ստանձնած ցանկացած պարտավորությունից:

Մահապատժի դատապարտված յուրաքանչյուր ոք իրավունք ունի հայցելու ներում կամ դատավճռի մեղմացում: Համաներումը, ներումը կամ դատավճռի մեղմացումը կարող են շնորհվել բոլոր դեպքերում:

Մահապատիժ չի նշանակվում տասնութ տարեկանից ցածր անձանց՝ կատարած հանցագործությունների համար և ի կատար չի ածվում հղի կանանց նկատմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել