Ռ. Վ․-ն մեղադրվում է, որ արձակման գրության դիմաց 5000 դրամ է պահանջել Դ․ Ս․-ից։
Գործն առաջին անգամ ստացվել է 2023թ․-ի նոյեմբերի 11-ին։ Այն մակագրվել է դատավոր Խաչիկ Ղազարյանին։
Iravaban.net-ը փոխանցում է, որ նա ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 54574 զորամասում, զբաղեցնելով նույն զորամասի ուսումնական հրաձգային գումարտակի 4-րդ ուսումնական վաշտի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ 2022 թվականի հոկտեմբերի 29-ին զեկուցագիր է ներկայացրել ուսումնական գումարտակի հրամանատարին և խնդրել թույլատրել զեկուցագրում նշված զինծառայողներին շաբաթվա ընթացքում բարձր ցուցանիշներ արձանագրելու և կարգապահության համար տրամադրել ազատ արձակում։ Նույն զեկուցագրում ժամկետային զինծառայող, շարքային Դ․ Ս․-ի խնդրանքով ներառել է նաև նրա տվյալները։
Ստանալով վերադասի թույլտվությունը՝ Ռ․ Վ․-ն 2022 թվականի հոկտեմբերի 29-ին կազմել է Դ․ Ս․ին արձակելու մասին գրություն՝ արձակելով նրան մինչև նույն օրը՝ ժամը 20։00-ն։
Արձակման թերթիկը հրամանատարը տվյալ օրը տվել է Դ․ Ս․-ին, միաժամանակ ազատ արձակում տրամադրելու համար նրանից պահանջել 5000 ՀՀ դրամ կաշառք և կաշառքի գումարը փոխանցեու համար ժամկետային զինծառայողի արձակման գրության դարձերեսին գրել իր բանկային քարտի հաշվեհամարի տվյալները։
Դ․ Ս․-ն առանց կաշառքի պահանջին պատասխան տալու վերցրել է արձակման գրությունն ու հեռացել զորամասից՝ հետագայում այդ մասին պատմելով հորը, որ որդուն արգելել է փոխանցել կաշառքի գումարը։