Վահե Գևորգյանը՝ Չինաստանում ՀՀ դեսպան

Նախագահն Վահագն Խաչատուրյանը հունվարի 11-ին հրամանագրեր է ստորագրել, որոնցից մեկով ԱԳ նախկին փոխնախարար Վահե Գևորգյանին նշանակել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին)։

Մեկ այլ որոշմամբ էլ գործող դեսպանն ազատվել է պաշտոնից․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի.

Սերգեյ ՄԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ հետ կանչել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, Թաիլանդի Թագավորությունում և Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել