Հունվարի 11-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Նոյեմբերյանի, Իջևանի, Ճամբարակի, Գավառի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մետր։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: