ԱԺ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 11-ի նիստի ժամանակ կրկին քննարկվեց պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասի նախագիծը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց, որ օրենքի ոգու հետ համաձայն չէ։
«Չեք մտածո՞ւմ, որ դուք բացասական վարքագիծ եք մտցնում մեր երիտասարդների, պատանիների մեջ»,-Հայկ Սարգսյանից հետաքրքրվեց Հովիկ Աղազարյանը։
Ի պատասխան Հայկ Սարգսյանը նշեց, որ այդպես չի մտածում։
Նշենք, որ նախագծով առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից:
Մանրամասները՝ տեսանյութում։