Ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու համար զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները պետք է բժշկական կազմակերպություն ներկայացնեն սահմանված ձևի ուղեգիր, համապատասխան կարգավիճակը և անձը հաստատող փաստաթղթեր:
Ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական կամ բժշկական վարչությունները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության հոսպիտալներն ու պոլիկլինիկաները ինչպես նաև առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպությունները (այսուհետ՝ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություն):