Մարտիրոս Ավագյանը նշանակվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Մարտիրոս Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնի պետ:

Մարտիրոս Վալերիի Ավագյանի կենսագրությունը

Ծնվել է 1984 թվականի սեպտեմբերի 05-ին, Կոտայքի մարզ, Աբովյան քաղաքում:

2007թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2002-2004թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2005-2008թթ. – ԼՂՀ ՊՆ N զորամասի ռազմահայրենասիրական դաստիարակության և հասարակական կազմակերպությունների հետ կապի բաժնի ապա

I-VI.2008թ.- ՀՀ ՊՆ N զորամասի Ստեփանակերտի կայազորի քննչական բաժնի քննիչ

2008-2009թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի Ասկերանի կայազորի քննչական բաժնի քննիչ

2009-2011թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի քննիչ

2011-2012թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի ավագ քննիչ

VI-XII.2012թ.- ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ

2012-2013թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի առաջին բաժանմունքի պետ-հրամանատարի տեղակալ

2013-2014թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար

2014-2016թթ.- ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնի պետ

2016-2022թթ.- ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել