Մեր հայրենակից Պաոլո Պիրջանյանի Embodied ընկերության արտադրած Moxie ռոբոտը Լաս Վեգասում ստացել է CES 2024 նորարարական մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը «արհեստական բանականություն» կատեգորիայում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Շնորհավորում ենք այս նշանակալի նվաճման համար»,-նշել է նա։
