Հունվարի 11-ի նիստի ընթացքում կառավարությունը որոշում ընդունեց, որով Դավիթ Խուդաթյանը նշանակվեց Արմավիրի մարզպետի պաշտոնում։
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Դավիթ Խուդաթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»:
Հիշեցնենք, որ Էդվարդ Հովհաննիսյանը Արմավիրի մարզպետի պաշտոնից ազատվեց կառավարության հունվարի 5-ի որոշմամբ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր մարզում գտնվող վերանորոգվող դպրոցներ ու իր դժգոհությունը հայտնել կատարված աշխատանքների որակի վերաբերյալ։