Արաբկիրում շարունակվում են տարիներ առաջ զավթված համայնքային հողատարածքների բացազատումները։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը:
«Արաբկիրում շարունակվում են տարիներ առաջ զավթված համայնքային հողատարածքների բացազատումները:
Այսօր աշխատանքներ են տարվել Քանաքեռ ՀԷԿ բանավանում: Բացազատվել է 1200 քմ համայնքային հողատարածք»,- գրել է Ազատյանը: