ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ 90 տարեկանում կյանքից հեռացել է դրամատուրգ, ռեժիսոր, արձակագիր, մանկավարժ, Հայաստանի գրողների միության անդամ Ռուբեն Արամի Մարուխյանը:
Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Գրական և թատերական աշխարհից պակասեց ևս մեկ արտիստական գույն: Ռուբեն Մարուխյանի ստեղծագործություններն առանձնանում են ինքնատիպ ոճով և պարզությամբ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորապես ցավակցում և իր զորակցությունն է հայտնում դրամատուրգի ընտանիքի անդամներին, հարազատներին և գործընկերներին: