Ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկի մեկուսարանի վարչակազմը, եթե կալանավորը հացադուլ է հայտարարել

Կալանավորված անձի կողմից սննդի ընդունումից հրաժարվելու դեպքում կալանավորվածներին պահելու վայրի պետը կամ նրան փոխարինող անձը պարտավոր է պարզել դրա պատճառները և այդ մասին հայտնել քրեական վարույթն իրականացնող, ինչպես նաև հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններին:

Սննդի ընդունումից հրաժարվելու փաստը չի կասեցնում ձերբակալված կամ կալանավորված անձին այլ վայրեր տեղափոխելը և դատավարական գործողությունների մասնակցելը: Անհրաժեշտության դեպքում փոխադրումը կարող է իրականացվել բուժաշխատողի ուղեկցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել