Հայաստանում այս տարվա ընթացքում կարմրուկով վարակվելու 3 դեպք է հաստատվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Ըստ հաղորդագրության` կարմրուկով վարակված 3 անձինք էլ հոսպիտալացված են։ Նրանցից 1-ը երեխա է։
Կենտրոնը հիշեցնում է, որ 2023 թվականի ընթացքում կարմրուկի 545 դեպք է հաստատվել։