Հռոմի պապ Ֆրանցիսկոսին մտահոգում է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, և նա խաղաղության հասնելու կոչ է անում Ադրբեջանին ու Հայաստանին: Հռոմի պապն այդ մասին հայտարարել է Վատիկանում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպմանը։
Հայրապետը միաժամանակ խոսել է տեղահանված անձանց վերադարձի իրավունքների պահպանման և կրոնական հուշարձաններն ու սրբավայրերը հարգելու անհրաժեշտության մասին։
Այս համատեքստում Հռոմի պապն անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գրեթե երկու տարի շարունակվող լայնածավալ պատերազմին, որը հանգեցրել է «մեծ թվով զոհերի և զանգվածային ավերածությունների»։
«Չի կարելի թույլ տալ, որ այդ հակամարտությունը ձգձգվի՝ վնասելով միլիոնավոր մարդկանց, մենք պետք է բանակցությունների միջոցով վերջ դնենք շարունակվող ողբերգությանը՝ միջազգային իրավունքի պահպանմամբ»,-ասել է նա։