Իսրայելը պատրաստ է Գազայի հակամարտությունը կարգավորել քաղաքական ճանապարհով. Նեթանյահու

Իսրայելը պատրաստ է «Հեզբոլլահ» կազմակերպության հետ հակամարտությունը կարգավորել քաղաքական միջոցներով, սակայն եթե դրանք չօգնեն, ապա կկիրառվեն «այլ» տարբերակներ, կիրակի հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

«Ես առաջարկում եմ «Հըզբոլլահին» սովորել այն դասը, որը ՀԱՄԱՍ – ն արդեն սովորել է վերջին ամիսներին. ոչ մի ահաբեկիչ ապահովագրված չէ։ Մենք վճռական ենք՝ պաշտպանելու մեր քաղաքացիներին և ապահով կերպով վերադարձնելու հյուսիսի բնակիչներին իրենց տները: Սա ազգային նպատակ է, որը բոլորը կիսում են, և մենք պատասխանատու ենք դրան հասնելու համար: Եթե ստացվի, մենք դա կանենք քաղաքական միջոցներով, իսկ եթե ոչ, ապա կգործենք այլ միջոցներով», – հայտարարել Է վարչապետը՝ բացելով կառավարության նիստը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել