Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ Ծնունդը նշել է մերձմոսկովյան Նովո-Օգարևո նստավայրի եկեղեցում՝ հատուկ ռազմական գործողության ընթացքում զոհվածների ընտանիքների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պատարագից առաջ նա նրանց հետ հանգամանորեն քննարկել է իրենց հուզող բազմաթիվ խնդրահարույց հարցեր, ապա հրավիրել Սուրբ Ծննդյան ընթրիքի։
Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ տոնի նախօրեին Պուտինը Նովո-Օգարևոյում «բավականին մանրամասն զրույց է ունեցել ընտանիքների հետ, զրուցել ինչպես այրիների, այնպես էլ երեխաների հետ»։

