Մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքները պատասխանատու պահպանության հանձնելու կարգը

Մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցներն ապրանքներ տեղափոխող անձի կողմից կարող են հանձնվել մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը:

Մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը հանձնված ապրանքների և տրանսպորտային միջոցների հետ կապված` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության համաձայն ապրանքներ տեղափոխող անձի կամ հայտարարատուի ստանձնած ժամկետային պարտավորությունների կատարման ժամկետը պատասխանատու պահպանության ընթացքում կասեցվում է:

Պատասխանատու պահպանության ընթացքում արգելվում է ապրանքների և տրանսպորտային միջոցների օգտագործումը:

Ապրանքների և տրանսպորտային միջոցների պատասխանատու պահպանումն իրականացվում է մաքսային մարմինների կողմից նախանշված պատասխանատու պահպանության վայրերում:

Մաքսային մարմինները պահանջում են պատասխանատու պահպանության հանձնվող ապրանքներին և տրանսպորտային միջոցներին վերաբերող միայն այնպիսի փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս բնութագրել այդ ապրանքները և տրանսպորտային միջոցները:

Պատասխանատու պահպանության հանձնված ապրանքները և տրանսպորտային միջոցները կարող են պահպանվել մինչև դրանց պահպանման համար օրենքով սահմանված վճարի գումարի հավասարվելն ապրանքի մաքսային արժեքին:

Նշված ժամկետը կարող է սահմանափակվել` ելնելով ապրանքների օգտագործման ժամկետից և պահպանման առանձնահատկություններից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել