Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի նոտարը

Նոտարը պարտավոր է յուրաքանչյուր եռամսյակ արդարադատության նախարարություն հաշվետվություն ներկայացնել նոտարական գործունեության մասին՝ արդարադատության նախարարի սահմանած կարգով:

Արդարադատության նախարարությանը տրվող հաշվետվության մեկ օրինակը նոտարն ուղարկում է նոտարական պալատ:
Նոտարն օրենսդրությամբ սահմանված կարգով, ժամկետներում և օրենքով նախատեսված մարմիններին տալիս է նաև վիճակագրական, հարկային և օրենքով ուղղակի նախատեսված այլ հաշվետվություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել