Կարգապահական գումարտակում դատապարտյալի նյութակենցաղային և բուժսանիտարական ապահովումն իրականացվում է զինվորական կանոնագրքերով սահմանված չափանիշներով։
Դատապարտյալն ապահովվում է առողջության պահպանման համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային պայմաններով՝ զինծառայողների համար սահմանված չափանիշներով:
Հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք ունեցող դատապարտյալները պահախմբի հսկողությամբ փոխադրվում են զինծառայողների համար նախատեսված առողջապահական հիմնարկներ և պահվում են հատուկ հիվանդասենյակներում: Դատապարտյալների պահպանությունն իրականացվում է պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով: