Ե՞րբ է դադարեցվում ընտանեկան նպաստի վճարումը

Ընտանեկան նպաստի վճարումը դադարեցվում է՝

ա) ընտանիքի անապահովության միավորն ընտանիքի անապահովության սահմանային միավորից իջնելու դեպքում.

բ) դիմողի կողմից դիմում-հայտարարագիր, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամտի, ընտանիքի կազմի, բնակարանային պայմանների, ընտանիքի յուրաքանչյուր անդամի զբաղվածության, սոցիալական վիճակի և այլ պայմանների մասին հավաստի և ամբողջական տեղեկությունները հավաստող փաստաթղթեր չներկայացնելու դեպքում.
գ) ընտանեկան նպաստն անընդմեջ 3 ամիս անհարգելի պատճառով չստանալու դեպքում.
դ) ընտանեկան նպաստ ստացողի կողմից ընտանեկան նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու դեպքում.
դ.1) ընտանեկան նպաստ ստացողի կողմից ընտանեկան նպաստի չափի փոփոխություն առաջացնող` ընտանիքի եկամուտներում կամ ընտանիքի կազմում ու պայմաններում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ հավաստի տեղեկություններով փաստաթղթեր սույն օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում.
ե) ընտանիքի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կրկնակի հաշվառման դեպքում:

Ընտանեկան նպաստի իրավունքը դադարեցվում է վերը նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից, բացառությամբ նշված հոդվածի «դ» և «դ.1» կետերի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել